Արցախի ՄԻՊ-ը տարօրինակ է համարում տարբեր միջազգային կազմակերպությունների եւ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից որեւէ գնահատականի չհնչեցնումը

Արցախի Հանրապետության համայնքի ղեկավարների դեմ սկսած ՀՀ իշխանությունների արշավի մասին Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը 168.am-ի հարցերին պատասխանելով նշեց.
-Որքան էլ փորձեն այլ փաթեթավորում տալ՝ սա քաղաքական գործընթաց է եւ չունի իրավական հիմք:
Գեղամ Ստեփանյանն անդրադարձավ նաեւ շարժմանը մասնակից արցախցիների հանդեպ առանձնապես ցուցաբերվող դաժանություններին, որոնք արտահայտվում են Արցախի հանդեպ բացահայտ ատելության դրսեւորումներով:
Անդրադառնալով հունիսի 12-ի ոստիկանության անօրինություններին՝ Արցախի ՄԻՊ-ը տարօրինակ համարեց տարբեր միջազգային կազմակերպությունների եւ ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից որեւէ գնահատականի չհնչեցնումը եւ նրանց այդ քայլը որակեց «հանցավոր լռություն»:
Մանրամասները տեսնայութում.