Արցախի մեր հայրենակիցներին բնակարանով ապահովելու ծրագիրն ամբողջովին տապալվել է․ Մեսրոպ Առաքելյան
Գլխավոր » Լրահոս » Արցախի մեր հայրենակիցներին բնակարանով ապահովելու ծրագիրն ամբողջովին տապալվել է․ Մեսրոպ Առաքելյան

Արցախի մեր հայրենակիցներին բնակարանով ապահովելու ծրագիրն ամբողջովին տապալվել է․ Մեսրոպ Առաքելյան

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին բնակարանով ապահովելու ծրագիրն ամբողջովին տապալվել է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը․

«Մեկուկես տարի անց, ավելի քան 30,000 ընտանիքներից սերտիֆիկատ են ստացել ընդամենը 2%-ը՝ 650 ընտանիք, իսկ փաստացի տուն են ձեռքբերել ընդամենը 12 ընտանիք։

Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ծրագրել էր Արցախի հետ հանձնել նաև արցախցիներին և հիմա մեր 100,000-ից ավել քաղաքացիները, որպես «բեռ», ենթարկվում են բացառիկ արհամարհանքի։

Արցախցիների կացարանով ապահովելը մեր պետության բացառիկ առաջնահերթություններից պետք է լինի, որը հնարավոր է իրականացնել ընդամենը մի քանի ամսում»։

1