«Արցախի մելիքությունները XVII-XIX դդ․»․ նոր աշխատություն՝ Արցախում հայոց իշխանության շարունակականության մասին
Գլխավոր » Լրահոս » «Արցախի մելիքությունները XVII-XIX դդ․»․ նոր աշխատություն՝ Արցախում հայոց իշխանության շարունակականության մասին

«Արցախի մելիքությունները XVII-XIX դդ․»․ նոր աշխատություն՝ Արցախում հայոց իշխանության շարունակականության մասին

Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մաղալյանի «Արցախի մելիքությունները XVII-XIX դդ․» աշխատությունը, նվիրված  հայոց պատմության կարևորագույն շրջափուլերից մեկի՝ Արցախի մելիքությունների պատմությանը: 

Մենագրության մեջ արխիվային նորահայտ նյութերի, վիմագրերի և պատմագիտական գրականության հիման վրա քննարկված են Արցախի մելիքների իրավասությունների և պարտականությունների հետ կապված հարցերը, ինչպես նաև ներկայացված է մելիքությունների պատմությունը: Գրքում ցույց է տրված հայոց իշխանության շարունակականությունը Արցախում՝ ընդհուպ մինչև այդ երկրամասի միավորումը Ռուսաստանին:

Գիրքը նախատեսված է պատմաբանների, արևելագետների և ընթերցող լայն հասարակայնության համար:

1