Արցախի մարզիկները՝ Ուշուի աստղեր միջազգային մրցաշարի պատվո պատվանդանին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախի մարզիկները՝ Ուշուի աստղեր միջազգային մրցաշարի պատվո պատվանդանին

Արցախի մարզիկները՝ Ուշուի աստղեր միջազգային մրցաշարի պատվո պատվանդանին

ԱՀ հավաքական թիմը ՀՀ ավանդական ուշուի հավաքական թիմի կազմում այս օրերին գտնվում է ՌԴ Մոսկվա քաղաքում, որտեղ փետրվարի 24-ից մեկնարկել է Ուշուի աստղեր միջազգային Ա կարգի մրցաշարը: Մրցաշարի ընթացքում Արցախի Ուշու քունգ ֆուի հավաքական թիմի բոլոր 5 մարզիկները նվաճել են պատվավոր հորիզոնականներ:

Պատվո պատվանդանի առաջին հարթակին կանգնել են Արսեն Բաղրյանը (60 կգ), Ալեն Սաղյանը (70 կգ), Կարոլինա Համբարձումյանը (40կգ): Իսկ Սևակ Մուսայելյանը (56կգ) և Ավանես Զաքարյանը (56կգ) զբաղեցրել են երրորդ տեղ: Արցախի թիմը ղեկավարում է ԱՀ վաստակավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանը:

Մրցմանը մասնակցում են 14 երկիր, շուրջ 700 մարզիկ՝ սանդա և թաոլու մարզաձևերից ։


1