Արցախի կորուստը համայն հայության կորուստն է, տուժողը ոչ միայն արցախցին է, այլև՝ ողջ հայ ժողովուրդը
Դաշնակցության համար Արցախի էջը փակված չէ։ Թեմայի շուրջ Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանի հետ։
Մեր զրուցակցի խոսքերից առանձնացրած մեջբերումները ներկայացնում ենք ստորև․
«Արցախի պետականության կառուցման գործում Դաշնակցւթյունը մեծ դեր է ունեցել»։
«Հայաստանը, որպես գործոն, այլևս դուրս է գալիս միջազգային ասպարեզներից»։
«Բանակցողին պետք է փոխել, այլ ձև չկա»։
«Արցախի կորուստը համայն հայության կորուստն է, տուժողը ոչ միայն արցախցին է, այլև՝ ողջ հայ ժողովուրդը»։
«Հայաստանի իշխանության այս թույլ, անկամ քաղաքականությունը մեզ ավելի շուտ է մոտեցնում պատերազմին»։
«Ի՞նչ է նշանակում կեցցե բաժակը, կեցցե հեծանիվը․ և դա ասում է երկրի գլխավոր անձը»։
«Սփյուռքն այսօր խռովում է Հայաստանից, որովհետև Հայաստանն այսօր արժեքներից շատ է հեռացել»։
«Զարմանալի է մտավորականության հլու-հնազանդ լինելը, ասում են՝ քաղաքականությունից հեռու ենք»։
«Պարտությունից հետո մեծ ցավ է, բայց ցավն ի վերջո դառնում է ցասում և վերածվում վրեժի»։