Արցախի կենդանի մշակույթն ու կենցաղը հարուստ, բազմաբնույթ և ծավալվող պատմություն ունեն

Արցախի այաներն այսօր էլ շարունակում եմ իրենց ելույթներում տեղավորել հարազատ միջավայրի կենցաղն ու բարքերը։
Դեկտեմբերի 6-ին Հայաստանի պետական պատկերասրահի Մարտունու մասնաճյուղում կայացավ «Արցախյան ֆեստ-Արցախյան Համերի Փառատոն»-ը, որտեղ արցախցիները հնարավորություն ունեցան հանրությանը փոխանցել Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությանը՝ ավանդույթները, սովորույթները, խոհանոցն ու երգի-պարը։

Փառատոնը կազմակերպվել էր Մարտունու կանանց համայնքային խորհրդի և Դի-Վի-Վի Ինթերնեյշնլի հայաստանյան գրասենյակի-DVV International in Armenia-ի կազմակերպմամբ՝ համագործակցելով պատկերասրահի հետ։