«Արցախի հերոս» բարձրագույն կոչում Արմենակ Ուրֆանյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելուն:
Ստորև ներկայացնում ենք ԱՀ նախագահի ֆեյսբուքյան գրառումը.
«Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը միջնորդագիր է ներկայացրել՝ Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու վերաբերյալ։ Արմենակ Ուրֆանյանի անձնուրաց ու հայրենանվեր պահվածքի մասին ժամանակին բազմաթիվ քննարկումներ են եղել:
Նրա հերոսական կերպարն ըստ արժանավույն գնահատելու համար, դա կարծում եմ, Արցախի Հանրապետության օրվան ընդառաջ լավագույն որոշումը կլինի:
Սիրով և հպարտությամբ կհաստատեմ»: