Արցախի Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը 1 տարեկան է
Գլխավոր » Երիտասարդական » Արցախի Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը 1 տարեկան է

Արցախի Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը 1 տարեկան է

Օգոստոսի 22֊ին լրացավ ՀՄԸՄ֊ի 102 եւ ՀՄԸՄ Արցախի 1 ամյակը, այդ առիթով Պատարա գյուղի մոտակայքում գտնվող ճամբարում կազմակերպվեց 1֊օրյա սկաուտական ծրագիր։ ՀՄԸՄ Արցախի տարելիցի միջոցառմանը ներկա էին ՀՄԸՄ Կենտրոնական վարչությունից ներկայացուցիչներ, ՀՄԸՄ Արցախի վարչությունն ու սկաուտներ։

ՀՄԸՄ Արցախի վարչությունը եւ ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ներկայացուցիչները հանդիպել են նաեւ ԱՀ ՌԵՍԶ նախարար Սամվել Շահրամանյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա քայլերն ու անելիքները, համագործակցություն ծավալելու հարցերն ու կենտրոն ունենալու խնդիրը։

Նախարարի խոսքով՝ ամեն ինչ արվելու է սկաուտական շարժմանը աջակցելու ու նոր թափ տալու համար։

1