Արցախի հասարակությունն ընդհանրական պատասխանատվություն ուներ իր պետության եւ պետականության նկատմամբ. Բալայան
Գլխավոր » Լրահոս » Արցախի հասարակությունն ընդհանրական պատասխանատվություն ուներ իր պետության եւ պետականության նկատմամբ. Բալայան

Արցախի հասարակությունն ընդհանրական պատասխանատվություն ուներ իր պետության եւ պետականության նկատմամբ. Բալայան

«Արցախի հանրապետության կազմավորումը եւ պետական շինարարությունը՝ դարերի ընթացքում ձեւավորված արցախահայության կամարտահայտության ձեւ էր»,- ՀՀԿ գրասենյակում կայացած՝ «ԼՂՀ անկախության հիմնախնդիրը իրավական եւ քաղաքական հարթություններում» թեմայով համաժողովի ժամանակ, կարծիք հայտնեց Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը՝ հավելելով, որ Արցախի հասարակությունն ընդհանրական պատասխանատվություն ուներ իր պետության եւ պետականության նկատմամբ։

«Պատահական չէ, որ թուրքերը, Ստեփանակերտը գրավելուց հետո, առաջինը քանդեցին Արցախի ԱԺ շենքը եւ Ազատամարտիկների միությունը, որովհետեւ այդ երկու հենասյուներն են, որոնց վրա պետությունն իսկապես հենվում էր եւ առաջ էր քայլում։ Եվ պատահական չէ, որ Ալիեւը ԱԺ շենքն անվանել էր «սատանայի բույն», իրենց լրատվամիջոցներն էլ անընդհատ նրան կրկնելով` խոսում էին դրա մասին»,- ասել է Վահրամ Բալայանը։

ՀՀԿ գրասենյակում այսօր նաեւ Արցախի հանրապետության 33-ամյակի առիթով «Արցախյան համանվագ» խորագիրը կրող ցուցահանդես էր բացվել։

Վահրամ Բալայանն անդրադարձավ Արցախի անկախացման, պետական ինստիտուտների ձեւավորման գործընթացի մանրամասներին։

1