Արցախի հարցը պետք է դիտարկվի համահայկական օրակարգում

Բագրատ Սրբազանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության կառավարության, Խորհրդարանի ու հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։
Խոսելով Արցախի հիմնախնդրի մասին՝ Սրբազանը նշել է․ «Մենք սխալվելու ենք այն ժամանակ, երբ Արցախի հարցը դիտարկենք առանձնակի՝ ընդհանուր համահայկական փաթեթից, հայոց հարցից։ Արցախի հարցը ոչնչով պակաս կարևոր չէ Ցեղասպանության հարցից, նույնիսկ ավելին՝ այն ցեղասպանության հետևանքով առաջացած հարց է»,- եզրափակեց Սրբազանը։