Արցախի Հանրապետության պետական դրոշը Ալֆորվիլի քաղաքապետարանում հատուկ տեղ ունի
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիա կատարած եռօրյա այցի շրջանակներում հանդիպել է Ալֆորվիլի քաղաքապետի հետ։ Այս մասին նա հայտնել է ֆեյբուքյան իր պաշտոնական էջում։
«Եռօրյա աշխատանքային այցով գտնվում եմ Ֆրանսիայում։ Այցի շրջանակներում այսօր ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի հետ հանդիպել ենք Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասին։ Հանդիպմանը մասնակցել են նաև շրջանի ՀՅԴ կառույցի անդամներ։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շեշտել եմ այն կարևոր դերը, որ Ալֆորվիլն ունի ֆրանսահայ գաղութի կյանքում։
Զրույցի ընթացքում անդրադարձել ենք Հայաստանին ու հայությանը հուզող օրակարգային խնդիրներին։ Հաճելի էր նկատելը, որ պարոն քաղաքապետը առանձնակի հոգածությամբ ու ակնածանքով էր վերաբերում քաղաքապետարանում կանգնեցված Արցախի Հանրապետության պետական դրոշին, Բերձորի հետ համագործակցության հուշագրին և Արցախի խորհրդանիշ-լուսանկարին,- գրել է նա։