Արցախի Հանրապետության ՊԲ-ն հերքում է Ադրբեջանի տարածած հաղորդագրությունը

ԱՀ ՊԲ մամուլի ծառայությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է.
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»։