Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության նախնական արդյունքները

2020թ. ապրիլի 15-ին ժամը 10:20-ին ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի, կազմել է 2020թ. ապրիլի 14-ին անցկացված Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն:
Ըստ նախնական տվյալների Արցախի Հանրապետության նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության ընդհանուր պատկերը հետևյալն է.
1. Մայիլյան Մասիս Սամվելի 5428 քվե
2. Հարությունյան Արայիկ Վլադիմիրի 39860 քվե
Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 1876
Անճշտությունների թիվը 1
Ընտրություններին մասնակցել է ընդհանուր թվով 47165 ընտրող:
Հրապարակում ենք նախնական արձանագրության հիմքում դրված քվեարկության արդյունքների մասին ավելի մանրամասն տվյալներ.
Ստեփանակերտ
1.Մայիլյան Մասիս Սամվելի 1168 քվե
2. Հարությունյան Արայիկ Վլադիմիրի 11051 քվե
Մարտունու շրջան
1.Մայիլյան Մասիս Սամվելի 1145 քվե
2. Հարությունյան Արայիկ Վլադիմիրի 7386 քվե
Ասկերանի շրջան
1.Մայիլյան Մասիս Սամվելի 802 քվե
2. Հարությունյան Արայիկ Վլադիմիրի 5672 քվե
Շահումյանի շրջան
1.Մայիլյան Մասիս Սամվելի 114 քվե
2. Հարությունյան Արայիկ Վլադիմիրի 994 քվե
Հադրութի շրջան
1.Մայիլյան Մասիս Սամվելի 625 քվե
2. Հարությունյան Արայիկ Վլադիմիրի 4193 քվե
Շուշիի շրջան
1.Մայիլյան Մասիս Սամվելի 282 քվե
2. Հարությունյան Արայիկ Վլադիմիրի 1477 քվե
Մարտակերտի շրջան
1.Մայիլյան Մասիս Սամվելի 842 քվե
2. Հարությունյան Արայիկ Վլադիմիրի 5734 քվե
Քաշաթաղի շրջան
1.Մայիլյան Մասիս Սամվելի 445 քվե
2. Հարությունյան Արայիկ Վլադիմիրի 3174 քվե
Երևան 1 ընտրական տեղամաս
1.Մայիլյան Մասիս Սամվելի 5 քվե
2. Հարությունյան Արայիկ Վլադիմիրի 179 քվե
Հիշեցնենք, որ հիմք ընդունելով ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները` ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում կընդունվի 2020թ. ապրիլի 21-ին:
Արցախի Հանրապետության
կենտրոնական ընտրական հանձնաժողով