Արցախի Հանրապետության հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական ուժերը խախտել են հրադադարը
Գլխավոր » Լրահոս » Արցախի Հանրապետության հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական ուժերը խախտել են հրադադարը

Արցախի Հանրապետության հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական ուժերը խախտել են հրադադարը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն  է տարածել, որի համաձայն՝ ՊԲ-ի ստորաբաժանումները փետրվարի  23-ին՝ ժամը 10:05-ի սահմաններում, կրակ են բացել Արցախի Հանրապետության հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ իրականում առաջնագծի տվյալ հատվածում ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը, ինչի հետևանքով հայկական կողմը կորուստներ չի կրել։ 

«Հրադադարի խախտման փաստի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Արցախի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ հավաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման ռեժիմին և տեղեկացնում, որ նշված կամ որևէ այլ ուղղությամբ ՊԲ- ի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել»:

Հավելենք, որ այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս հերքել էր ադրբեջանական տեղեկատվությունը՝ նշելով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե փետրվարի 23-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ:

yerkirmedia.am

1