Արցախի գերեզմաններն ու մշակութային կոթողները ոչնչացման վտանգի տակ․ հերթական արձանագրումները
Գլխավոր » Լրահոս » Արցախի գերեզմաններն ու մշակութային կոթողները ոչնչացման վտանգի տակ․ հերթական արձանագրումները

Արցախի գերեզմաններն ու մշակութային կոթողները ոչնչացման վտանգի տակ․ հերթական արձանագրումները

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխանցմամբ՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից էթնիկ զտումների ենթարկված Ավետարանոց, Ջրաղացներ, Զարդանաշեն, Մադաթաշեն և Սարգսաշեն գյուղերի գերեզմանոցները ոչնչացվել են.

2025 թվականի մարտ ամսին հրապարակված արբանյակային պատկերներից (03/02/2025 թ.) երևում է, որ նշված գերեզմանոցների տապանաքարերի մեծ մասը 2024 թ. ընթացքում անհետացել են: Լուսանկարներից պարզ չէ վնասի չափը:

Հաղորդվում է նաեւ, որ Տումիի միջնադարյան հուշարձաններից «Կարմիր եղցի»-ն եւս ադրբեջանական թիրախում է.

2025 թվականի մարտ ամսին հրապարակված արբանյակային պատկերից (03/02/2025 թ.) երևում է, որ եկեղեցին 2024 թ. ընթացքում ենթարկվել է «պեղումների»: Լուսանկարներից պարզ չէ վնասի չափերը:

Եկեղեցին ունի միանավ բազիլիկ հորինվածք, կառուցվել է 1000 թվականին, Արցախի թագավոր Մովսեսի որդի Գագիկիի քրոջ Սոփիի կողմից:

1