Արցախի երիտասարդների կարողությունների և հմտությունների զարգացման ծրագրի մեկնարկը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախի երիտասարդների կարողությունների և հմտությունների զարգացման ծրագրի մեկնարկը

Արցախի երիտասարդների կարողությունների և հմտությունների զարգացման ծրագրի մեկնարկը

Մարտի 11-ին Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցի դահլիճում ազդարարվել է «Արցախի երիտասարդության կարողականության եւ հմտությունների զարգացման դասընթացներ»-ի մեկնարկը: Դասընթացներն իրագործում է ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակը՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության հետ համատեղ: Ծրագիրը 18-35 տարեկան երիտասարդների համար:

Դասընթացները կազմակերպվելու են «Նորարարական գյուղատնտեսություն», «Հյուրընկալություն», «Բիզնես կառավարում», «Սնունդ և ըմպելիքներ», «Թվայնացում», «Գործարարական լեզվի օգտագործում», «Կանաչ էներգետիկայի ծառայություններ», «Հրապարակախոսություն», «Բջջային հավելվածների մշակում» թեմաներով: Դասընթացներն անց են կացնելու տվյալ ոլորտներում հաջողություններ գրանցած մասնագետներ:

Դասընթացը հաջողությամբ ավարտածները կստանան հավաստագրեր, ներկայացված ծրագրերի մի մասը ֆինանսավորվի:

Ծրագրի բացման արարողությանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սերգեյ Շահվերդյանը, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ, դասընթացների մասնակիցներ:

1