Արցախի երիտասարդները իրենց աջակցությունն են հայտնել հայոց բանակին
Այսօր՝ փետրվարի 25-ին, Արցախի երիտասարդները ակցիա են կազմակերպել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ ի աջակցություն հայոց բանակի:
Պաստառներում նշված են եղել «Ազգադավեր հեռու հայոց բանակից», «Զինվորին դավաճանողը ազգի դավաճան է», «Ոչ դավաճաններին», «Առանց Նիկոլ Հայաստան», «Դավաճաններ հեռացեք» կարգախոսները:
Ակցիան կազմակերպվել է ՀՅԴ ԱԵՄ-ի նախաձեռնությամբ՝ Արցախի Արդարություն կուսակցության հետ համատեղ: Ակցիային, ընթացքում միացել են նաև այլ քաղաքացիներ՝ պահանջելով դավաճանների հեռացումը:
Ընդհանուր առմամբ ակցիան նպատակաուղղված է եղել ի պաշտպանություն՝ ՀՀ Գլխավոր շտաբի պահանջներին: