«Արցախի երիտասարդական համաժողով»՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ
Գլխավոր » Գաղափարական » «Արցախի երիտասարդական համաժողով»՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ

«Արցախի երիտասարդական համաժողով»՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ

Այսօր՝ մայիսի 9-ի խորհրդանշական օրը ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ ԱՀ Ազգային ժողովի դահլիճում տեղի է ունեցել «Արցախի երիտասարդական համաժողով»-ը:

Համաժողովին ներկա էին ԱՀ Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, ԱՀ Մարդու իրավունքենրի պաշտպան Գեղամ Ստեփանյանը և ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սերգեյ Շահվերդյանը:

Համաժողովը սկսվել է ՀՀ և ԱՀ պետական օրհներգերով, որից հետո ՀՅԴ Արցախի երիտասարդական միության ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը ողջունեց համաժողովի մասնակիցներին և ներկաներին, այնուհետև նշեց, որ պատահական չեն Արցախի երիտասարդներին միավորել այս խորհրդանշական օրը:

«Ինչպես գիտեք մեր հաղթանակների գրավականը եղել է միմիայն  մեր միասնականությունը: Այսօր էլ՝ այս դժվարին իրավիճակում պետք է համախմբվել՝ հանուն Արցախի, քանի որ ինչպես ցույց է տալիս պատմությունը՝ մենք ենք մեր միակ հույսն ու ապավենը»,- ելույթի իր խոսքում նշել է Վահագն խաչատրյանը:

Ելույթով հանդես է եկել ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

«Նման միջոցառումներն իսկապես կարևոր են և ձեր՝ որպես երիտասարդների անելիքներն իսկապես շատ են: Հատկապես այս ծանր իրավիճակում, որտեղից պետք է միասին, համախմված դուրս գանք, լինենք ավելի պատրաստ, լինենք ավելի պրոֆեսսիոնալ, ինչու չէ՝ նաև ավելի հայրենասեր, իսկ դրա համար երիտասարդությունն ունի իր անելիքները»,- ասել է Դավիթ Բաբայանը:

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նույնպես ելույթ է ունեցել, որտեղ ողջունել է երիտասարդության համախմբումը, հռչակագրի ստորագրման գաղափարը և իր աջակցությունը հայտնել:

«Այսօրվա համաժողովի արդյունքում պետք է ստորագրվի հռչակագիր, որն ուրվագծելու է այն անելիքները, որը դրվելու է Արցախի երիտասադության առջև՝ առաջիկայում մեր երկրի վերականգման, մեր պետության հզորացման համար»,-նշել է Գեղամ Ստեփանյանը:

ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սերգեյ Շահվերդյանը ելույթի իր խոսքում նույնպես ողջունեց համաժողովը և վստահություն հայտնեց, որ հենց երիտասարդներով է լինելու վերադարձը մեր պատմական հայրենիքի տարածքներ:

«Հենց ձեզանով է լինելու վերադարձը մեր պատմական հայրենիքի տարածքներ, ինչպես մեզանով 30 տարի առաջ եղավ վերադարձը մեր պատմական հողերի մի փոքր հատվածին»,- ելույթի իր խոսքում նշել է Սերգեյ Շահվերդյանը:

Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, ովքեր շնորհակալություն հայտնելով ՀՅԴ ԱԵՄ-ին՝ նման ծրագրի համար, կարևորել են այս իրավիճակում երիտասարդության համախմբման փաստն ու վերահաստատել, որ միայն միասնական ջանքերով կարող ենք հասնել հաջողությունների:

Համաժողովի ավարտին Արցախի շուրջ 32 երիտասարդական և հասարակական կազմակերպությունների, ուսանողական միությունների և Արցախի բոլոր համալսարաններիներ ներկայացուցիչների կողմից ստորագրվել է պատմական հռչակագիր:

Հռչակագրի տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

1