«Արցախի էջը մեզ համար փակված չէ»․Սեյրան Օհանյան
Գլխավոր » Լրահոս » «Արցախի էջը մեզ համար փակված չէ»․Սեյրան Օհանյան

«Արցախի էջը մեզ համար փակված չէ»․Սեյրան Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, քարտուղար Արծվիկ Մինասյանը, պատգամավորներ՝ Աղվան Վարդանյանը, Անա Գրիգորյանն այսօր  Ազատության հրապարակում հանդիպել են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի ներկայացուցիչների հետ։

«Արցախի էջը մեզ համար փակված չէ»,-հանդիպման ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան»  խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։ «Ցանկացած հայի համար Արցախի ճակատագիրը մեծ նշանակություն ունի, բացի սոցիալական խնդիրներից, լուրջ աշխատանք է պետք ապագա ճակատագրի առումով։ Արցախի էջը մեզ համար փակված չէ»,- ասաց Սեյրան Օհանյանը

1