«Արցախի էջը չի կարելի համարել փակված, քանի դեռ չկա Արցախ վերադառնալու արժանապատիվ հնարավորություն»․ Սամվել Շահրամանյան
Գլխավոր » Լրահոս » «Արցախի էջը չի կարելի համարել փակված, քանի դեռ չկա Արցախ վերադառնալու արժանապատիվ հնարավորություն»․ Սամվել Շահրամանյան

«Արցախի էջը չի կարելի համարել փակված, քանի դեռ չկա Արցախ վերադառնալու արժանապատիվ հնարավորություն»․ Սամվել Շահրամանյան

«Արցախի էջը չի կարելի համարել փակված, քանի դեռ Արցախի ժողովուրդը բռնի տեղահանված է, եւ չկա Արցախ վերադառնալու արժանապատիվ հնարավորություն»,- ապրիլի 18-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Հարցին, թե Փաշինյանն իրենց հարցրե՞լ է, որ Արցախի էջը փակելու հայտարարություններ է անում, Շահրամանյանը պատասխանեց․ «Մենք կապ չունենք Նիկոլ Փաշինյանի հետ»։ Անդրադառնալով ՀՀ իշխանությունների եւ Ալիեւի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին հայտարարություններին՝ Սամվել Շահրամանյանն ասաց․ «Ինչ վերաբերում է Մինսկի խմբի լուծարմանը, մենք դրան դեմ ենք, որովհետեւ դա միակ միջազգային հարթակն է, որն ստեղծվել է հենց հակամարտությունը լուծելու համար։

Այդ հայտարարությունները՝ Արցախի էջը փակելու, Մինսկի խումբը լուծարելու, անում են Հայաստանի իշխանությունները։ Եվ ես ակնկալում եմ նաեւ Հայաստանի քաղաքացիների արձագանքը»։ Անդրադառնալով Արցախի իշխանությունների մասին ՀՀ իշխանությունների հայտարարություններին, թե Հայաստանում երկրորդ իշխանություն չի կարող լինել, Սամվել Շահրամանյանն ասաց․ «Մենք դրա հետ համաձայն ենք՝ ՀՀ-ում չկա երկրորդ կառավարություն, կա մեկ՝ ՀՀ կառավարություն։ Մենք մեզ չենք համարում ՀՀ կառավարություն»։

«Մեր ճանապարհը՝ ունենալ հայկական Արցախ, այդ ճանապարհը գնում է ուժեղ Հայաստանի, անկախ Հայաստանի միջոցով»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում

1