Արցախի ձայնը բարձրացվելու է եվրոպական հարթակներում․ Արցախի թեմի գրասենյակ են այցելել Եվրախորհրդարանի պատգամավորներ
Գլխավոր » Լրահոս » Արցախի ձայնը բարձրացվելու է եվրոպական հարթակներում․ Արցախի թեմի գրասենյակ են այցելել Եվրախորհրդարանի պատգամավորներ

Արցախի ձայնը բարձրացվելու է եվրոպական հարթակներում․ Արցախի թեմի գրասենյակ են այցելել Եվրախորհրդարանի պատգամավորներ

Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը և թեմական խորհրդի անդամ Կարեն Միրզոյանը Արցախի թեմի գրասենյակում ընդունեցին Եվրախորհրդարանի պատգամավորներ Նիկոլա Բեյին ու Նոր Կալեդոնիայից Նիկոլա Մեցդորֆին։

Լեռնիկ Հովհաննիսյանը ներկայացրեց Արցախի թեմի առաքելությունն ու շարունակական ծրագրերը, որոնք ուղղված են արցախահայության հոգևոր և հոգեբանական աջակցություն տալուն։

Հյուրերը հավաստիացրին՝ Արցախի ձայնը բարձրացվելու է եվրոպական հարթակներում։

1