Արցախի ԱԺ-ում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Ընտրություններ » Արցախի ԱԺ-ում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ

Արցախի ԱԺ-ում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված կլինի 5 քաղաքական ուժ։ Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց ԱՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը:

Նա նշեց, որ քվեարկության մասնակցիների թիվը 76 712 է եղել կամ ընտրողների 73.5 տոկոսը, անվավեր քվեաթերթիկները եղել են 2418 հատ կամ 2.3 տոկոս:

«Ազատ Հայրենիք» ՔՄԴ կուսակցությունների դաշինքը ստացել է 29 688 քվե կամ ընտրողների ձայնի 40.4 տոկոսը,

«Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ 17 365 ձայն կամ ընտրողների 23.63 տոկոսը,

Արցախի «Արդարություն» կուսակցությունը՝ 5865 ձայն կամ ընտրողների 7.9 տոկոսը,

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ 4717 քվե կամ ընտրողների 6.4 տոկոսը,

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 4 269 ձայն կամ ընտրողների 5.81 տոկոս»,- նշեց Արզումանյանը։

Սրբուհի Արզումանյանը նշեց, որ նախնական տվյալներով «Ազատ Հայրենիք» ՔՄԴ դաշինքը կունենա 16 մանդատ, «Միասնական Հայրենիք» կուսակցությունը՝ 9 մանդատ, «Արցախի արդարություն» կուսակցությունը՝ 3 մանդատ, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները՝ 3 մանդատ, իսկ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 2 մանդատ:

1