Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում մարտավարական իրադրությունը մնում է լարված
Գլխավոր » Լրահոս » Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում մարտավարական իրադրությունը մնում է լարված

Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում մարտավարական իրադրությունը մնում է լարված

Մարտի 30-31-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի բոլոր հատվածներում օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված․ հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ 

Հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Արցախի Հանրապետության իշխանությունները շարունակում են գործադրել բոլոր ջանքերն՝ ուղղված շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն:  

Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ հրապարակումներով հանրությանը տեղյակ կպահվի:

1