Արցախի ԱԳՆ-ն՝ Ուկրաինայի ԳՇ-ի տարածած կեղծ տեղեկատվության մասին

Արցախի ԱԳՆ-ն արձագանքել է Ուկրաինայի գլխավոր շտաբի տարածած այն հայտարարությանը, թե իբր «Ռուսաստանը Արցախից զինյալներ է տանում՝ Ուկրաինայում կռվելու»:
«Ուկրաինայի գլխավոր շտաբի հայտարարությունն առ այն, որ Արցախից Ուկրաինա զինվորականներ են մեկնում, բացարձակ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի»,- նշել է Արցախի ԱԳՆ-ն: