«Արցախը ստեղծագործում է» խորագրով ցուցահանդես Ստեփանակերտում

ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը տեղեկացնում է, որ սույն թվականի փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա «Արցախը ստեղծագործում է» խորագրով ցուցահանդես:
Տարածված հայտարարության մեջ նշվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ սույն թվականի փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա «Արցախը ստեղծագործում է» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացված կլինեն ՀՅԴ ԱԵՄ-ի կողմից իրականացվող «Ասեղնագործության, շյուղագործության և ուլունքագործության» մրցույթի մասնակիցների աշխատանքները, ինչպես նաև հաղթողների պարգևատրումը:
Սիրով սպասում ենք բոլորիդ…»