Արցախը պետք է մնա կայուն, համախմբված և ՀՅԴ գաղափարներով տոգորված առաջ շարժվի. Հակոբ Տեր-Խաչատուրյան
«Պատմական ժողով էր, ընտրություններն էլ պատմական են լինելու: Արցախը պետք է մնա կայուն, համախմբված և ՀՅԴ գաղափարներով տոգորված առաջ շարժվի»,- այս մասին դեկտեմբերի 15-ին կայացած ՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային Ժողովից հետո «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը:
«Շատ ուրախ եմ, որ ժողովն անցավ համերաշխ, փոխհասկացողության մթնոլորտում և եզրակացրեց, որ Արցախի առաջիկա համապետական ընտրություններին կներկայանա նախագահի սեփական թեկնածուով: Վստահ եմ, որ մեր ընկերները ակտիվ և ամբողջական նվիրումով մասնակցություն են ունենալու այս ընտրարշավին, որպեսզի այն պսակվի հաջողությամբ և Դաշնակցությունն ունենա իր կարևոր տեղը Արցախի քաղաքական կյանքում»,- ավելացրել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը: