Արցախը պետք է ապրի մեզանում, որ մի օր նորից մենք ապրենք Արցախում
Գլխավոր » Լրահոս » Արցախը պետք է ապրի մեզանում, որ մի օր նորից մենք ապրենք Արցախում

Արցախը պետք է ապրի մեզանում, որ մի օր նորից մենք ապրենք Արցախում

Սեպտեմբերի 7-ին Երևանում տեղի է ունեցել «Մենք ենք, մեր Արցախը» խորագրով միջոցառումը։ Կազմակերպիչը «Երազ» այգու տնօրինությունն էր, որտեղ էլ տեղի է ունեցել միջոցառումը։ Արցախը պետք է ապրի մեզանում, որ մի օր նորից մենք ապրենք Արցախում: Այս կարգախոսով են կազմակերպիչները մի տեղ հավաքել արցախյան համն ու հոտը, երգն ու խոսքը։ Մեր անգին ժառանգությունն ու պատմությունը կապրեն այնքան ժամանակ, քանի դեռ կան դրա կրողները և քանի դեռ դրանք փոխանցվում են սերնդեսերունդ, պահպանվում ու հիշվում ամեն օր, համոզմունք են հայտնել կազմակերպիչները։

Արցախի բարբառը հնչում էր այգու բոլոր անկյուններում, տաղավարներում ներկայացված էին արցախյան բարիքներ, սնունդ, ձեռագործ իրեր, անցկացվել են տարբեր վարպետաց դասեր, իսկ Արցախյան համույթները կատարել են ազգային երգեր ու պարեր։ Միջոցառման ընթացքում «Տերյան մշակութային կենտրոնի» կողմից ներկայացված ֆոտոզոնայում հնարավորություն էր ընձեռվել տարազներով լուսանկարվելու, կայացել է Սյունիք, Արցախին բնորոշ տարազների եզակի ցուցադրություն։

Տոնավաճառին ու վարպետաց դասերին հետևել է համերգային ծրագիրը, որի ընթացքում Արցախի համույթները ներկայացրել են արցախյան մշակույթը:

1