Արցախը մասնակցելու է Արենի Գինու փառատոնին
Արցախը հոկտեմբերի 5-ին մասնակցելու է Արենի Գինու փառատոնին առանձին տաղավարների մեծ խմբաքանակով:
Արցախյան տաղավարներում գինու արտադրության հետ մեկտեղ կներկայացվեն նաեւ հարուստ մշակութային արժեքներ ներկայացնող հուշանվերներ, արվեստի գործեր, ձեռքի աշխատանքներ:
Փառատոնի կազմակերպիչն է՝ Արենի Գինու Փառատոն հիմնադրամը: Այն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Զբոսաշրջության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ: