«Արցախը Լիբանանի հետ է»․ ԱՀ նախագահ
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Արցախը Լիբանանին » «Արցախը Լիբանանի հետ է»․ ԱՀ նախագահ

«Արցախը Լիբանանի հետ է»․ ԱՀ նախագահ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյբուքյան իր էջում հայտնում է, որ հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ.

«Հետաքրքրվել եմ ստեղծված իրավիճակով, տեղի հայկական համայնքի ունեցած կորուստներով: Վեհափառին խնդրել եմ նաև մեր խորին ցավակցությունները փոխանցել ողբերգության հետևանքով զոհված մեր հայրենակիցների հարազատներին, Լիբանանի բարեկամ ժողովրդին` բոլոր վիրավորներին շուտափույթ ապաքինում մաղթելով: Մեկ անգամ ևս զորակցելով լիբանանահայ մեր քույրերին և եղբայրներին՝ այս օրհասական պահին բոլոր հնարավոր միջոցներով աջակցելու պատրաստակամություն եմ հայտնել: Արցախը Լիբանանի հետ է», — գրել է ԱՀ նախագահը:

«Բեյրութում տեղի ունեցած ողբերգությունը սահմռկեցուցիչ է. այն ցնցել է ողջ մարդկությանը: Զոհերի և վիրավորների թիվն անգամ ժամեր անց, ցավոք, շարունակում է աճել. հայկական գաղթօջախը ևս կորուստներ ունի: Անընդհատ կապի մեջ լինելով Մերձավոր Արևելքի երկրներում Արցախի Մշտական ներկայացուցչության, Լիբանանում ՀՀ դեսպանության և հայ համայնքի պատասխանատուների հետ՝ արցախահայության, իշխանությունների ու անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում Լիբանանի եղբայրական ժողովրդին և մեր հայրենակիցներին: Այդ ծանրագույն իրավիճակը հաղթահարելու համար համբերություն և տոկունություն եմ մաղթում»:

1