Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի վրա՝ ապօրինի անցակետի տեղադրումն Ադրբեջանի հերթական ագրեսիայի դրսեւորումն է

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Կոնգրեսի գրասենյակների համար հրավիրել է ճեպազրույց:
Զեկուցել են Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ու Հայ դատի Արցախի գրասենյակի անդամ Գև Իսկաջյանը: Բանախոսները հատուկ ուշադրություն են դարձրել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի վրա՝ Ադրբեջանի կողմից ապօրինի անցակետի տեղադրմանը:
Հայ դատի կառավարության հարցերով տնօրեն Թերեզա Երիմյանը ներկայացրել է Վաշինգտոնի տեսակետը՝ Արցախի առջև ծառացած ճգնաժամի վերաբերյալ՝ հորդորելով ընդունել հակաշրջափակման բանաձևը և ճանաչել Արցախին աջակցող օրենսդրությունը: