Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծում տեղի է ունեցել վթար. ԱրցախԷներգո
Գլխավոր » Լրահոս » Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծում տեղի է ունեցել վթար. ԱրցախԷներգո

Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծում տեղի է ունեցել վթար. ԱրցախԷներգո

Սույն թվականի հունվարի 9-ին` ժամը 14։35-ին, Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում արձանագրվել է վթար։ Այս մասին հաղորդում է ԱրցախԷներգո-ն։

«Ըստ սարքավորումներով արձանագրված տվյալների` վթարը գտնվում է Աղավնո-Բերձոր հատվածում։

Ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով նշված հատվածում այս պահի դրությամբ հնարավոր չէ իրականացնել շրջայց եւ կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ, ուստի որոշում է կայացվել հանրապետության էլեկտրամատակարարումը իրականացնել տեղական արտադրող կայանների միջոցով՝ համապատասխան սահմանափակումներով։

Ելնելով տվյալ իրավիճակից` Հանրապետությունում հունվարի 10-ից իրականացվում են հովհարային անջատումներ, որոնց մասին պարբերաբար կարող եք տեղեկանալ «Արցախէներգո» ՓԲԸ կայքից (artsakhenergo.am) եւ ֆեյսբուքյան էջից, ինչպես նաեւ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի հայտարարություններից:

Հավանական լրացուցիչ անջատումներից խուսափելու նպատակով, խնդրում ենք հնարավորինս խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան»,- նշվում է հաղորդման մեջ։

1