Արցախը երբեք չի ընդունել եւ չի ընդունի իր վրայ «Ադրբեջան»-ի ինքնիշխանութիւնը
Գլխավոր » Լրահոս » Արցախը երբեք չի ընդունել եւ չի ընդունի իր վրայ «Ադրբեջան»-ի ինքնիշխանութիւնը

Արցախը երբեք չի ընդունել եւ չի ընդունի իր վրայ «Ադրբեջան»-ի ինքնիշխանութիւնը

Պատմութիւնը կրկնւում է յետընթաց երեւոյթների դէպքում, երբ տուեալ երեւոյթներին ծնունդ տուող պատճառների ու նրանց նկատմամբ հակազդեցութեան պայմանների ամբողջութիւնը մնում է նոյնութեամբ։ Ահա, թէ ինչ էական զուգահեռ եւ սկզբունքային նմանութիւն կարելի է տեսնել «Ղարաբաղի հայութեան չորրորդ համագումար»-ի 1919թ․ փետրուարի 10-ի յայտարարութեան եւ ներկայիս իրողութեան միջեւ․

«Ղարաբաղի հայութեան չորրորդ համագումարը, ներկայ թուականի փետրուարի 10-ի նիստում քննութեան առնելով Հայաստանի կառավարութեան ուղարկած Ադրբէջանի կառավարութեան պատասխան-վերջնագիրը, յայտնում է իր խիստ ու կտրական բողոքը Ադրբեջանի կառավարութեան այն մտադրութեան դէմ, որով ցանկանում է բռնի կերպով գրաւել ու միացնել Ադրբէջանին Հայկական Ղարաբաղը:Կանգնած լինելով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի վրայ, Ղարաբաղի հայ ազգաբնակութիւնը յարգանքով է վերաբերում դեպի հարեւան թուրք ժողովրդի ինքնորոշման իրաւունքը եւ սրա հետ միաժամանակ վճռականօրէն բողոքում է ամբողջ աշխարհի առաջ՝ Ադրբեջանի կառավարութեան արած փորձերի դեմ, որով ցանկանում է ոչնչացնել այդ սկզբունքը Հայկական Ղարաբաղի նկատմամբ, որը ԵՐԲԵՔ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՒ ՉԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԻՐ ՎՐԱՅ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ։

Համագումարը պնդում է իր իրաւունքների պաշտպանութեան վրայ, թէ Կովկասում գտնուած դաշնակից պետութիւնների ներկայացուցիչների եւ թէ Եւրոպայի խաղարար համաժողովի առաջ։

Այս բողոքն ուղարկւում է նաեւ Բաքուի դաշնակից պետութիւնների հրամանատարութեան՝ գեներալ Տոմսոնին, Ադրբեջանի կառավարութեան, Հայաստանի կառավարութեան եւ Եւրոպայի խաղարար համաժողովի հայ պատգամաւորներին։

Ղարաբաղի հայութեան չորրորդ համագումարի նախագահ՝ Շահնազարեան,Քարտուղար՝ Առստամեան»։(Յառաջ աշխատաւորական օրաթերթ, ՀՅԴ Վրաստանի ԿԿ-ի պաշտօնաթերթ, Թիֆլիս, 1919 մարտի 1, էջ 2)Բաւական է միայն թարմացնել՝ հանգամանքները, տիտղոսները, թուականներն ու որոշ եզրոյթները․․․

Կարեն Խանլարյան

1