Արցախը բռնագրավված է, բայց կա Արցախի պետության հիմքը հանդիսացող Արցախի ժողովուրդ. Ք. Վարդանյան
Գլխավոր » Լրահոս » Արցախը բռնագրավված է, բայց կա Արցախի պետության հիմքը հանդիսացող Արցախի ժողովուրդ. Ք. Վարդանյան

Արցախը բռնագրավված է, բայց կա Արցախի պետության հիմքը հանդիսացող Արցախի ժողովուրդ. Ք. Վարդանյան

ՀՅԴ Գանատայի Երիտասարդական Միութեան համագանատական սեմինարին որպէս պատգամախօս հրաւիրուած ՀՀ ԱԺ պատգմաւոր Քրիստինէ Վարդանեանի հետ «Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեան զրուցեց Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, պատմական եւ իրական Հայաստանին եւ Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վրայ պահելու ՀՅԴ առաջադրանքներուն մասին։

Հայաստանում հիմա հայատեացութիւն է հրահրւում, որովհետեւ այո՛ արցախցիները թիրախում են էդ քարոզի եւ էն խումբն է, որին առաջին հերթին վերաբերում է թշնամական քարոզը, բայց մենք պէտք է հասկանանք, որ խնդիրը սահմանափակ չէ, Հայաստանում հիմա գործող իշխանութիւնների թիրախում են բոլոր կազմակերպութիւնները եւ անհատները ովքեր հետապնդում են հայկական շահերի պաշտպանութիւնը, եւ ովքեր կարող են խնդիրներ ստեղծել Հայաստանի թշնամիների համար: Սա պատահականութիւն չէ, ուղղակի իրար հետ չկապուած յայտարարութիւններ չեն, սկսած արցախահայերին վերաբերեալ յայտարարութիւնները, Ամենայն Հայոց Վեհափառին նկատմամբ արշաւը, Դաշնակցութեան նկատմամբ արշաւը, անհատների նկատմամբ, օրինակ՝ Հայաստանում պատերազմ յաղթած նախարարները եւ կեներալները տարւում են Երեւանի բանտերը, միւս յաղթած ղեկավարները գտնւում են Պաքուի բանտերում, եւ զուգահեռ Երեւանի ու Պաքուի բանտերում ընթանում է յաղթանակ կերտողների դատավարութիւն, սա չի կարող պատահական լինել:

Եւ էս ամբողջը մենք տեսնում ենք հայկական առօրեայում, որը չենք կարող բացատրել, եւ ես որպէս մէկը այն պատգամաւորներին, ով ծանօթ է Ատրպէյճանի հետ փոխանակուող փաստաթղթի գոնէ առաջին հինգ տարբերակներին, պիտի ասեմ, որ էս ամէնը կապ ունի հենց Ատրպէյճանի եւ Թուրքիայի հետ բանակցութիւնների հետ: Արդէն Փաշինեանը գաղտնազերծել է, որ էդ բանակցութիւններին Ատրպէյճանը պահանջել է, եւ իրենք էլ համաձայնուել են, այսինքն համաձայնեցուած կէտ կայ, որ կողմերը պէտք է պայքար մղեն երկրի ներսում այսպէս կոչուած խաղաղութեան օրակարգի դէմ պայքարողների նկատմամբ, սա Ատրպէյճանի պահանջած ռեւանշիստների դէմ պայքարի կէտն է, որ Հայաստանում արդէն իրագործւում է:

Իսկ Ատրպէյճանի համար ռեւանշիստները ովքե՞ր են, ովքեր հայկական օրակարգ են հետապնդում, ովքեր հայկական շահերի սպասարկումով են զբաղուած, դրա համար պայմանագիրը չի կնքուել, բայց էս կէտը արդէն գործողութեան մէջ է, դրա համար նաեւ Ամենայն Հայոց Վեհափառին դէմ ուղերձը արգելւում է արդէն երկրորդ տարին լինելով Հանրային Հեռուստաընկերութեամբ հեռարձակուելը, դրա համար երիտասարդների ակցիան առաջին անգամ ջահերով երթին իրականացուած՝ դատապարտւում է ոչ միայն Ատրպէյճանի կողմից, այլեւ Հայաստանի գործող վարչապետի կողմից, դրա համար Հայաստանում արշաւ կայ ազգային կառոյցների եւ անհատների նկատմամբ: Սա միանգամայն թշնամական օրակարգ է, եւ դրա համար է, որ նաեւ ասում եմ միայն արցախահայատեացութեան դրսեւորում չի, հայատեացութեան դրսեւորում է, որովհետեւ էս արշաւին թիրախում են բոլորը, ովքեր հայկական շահերը հետապնդում են: Արցախահայերը էդտեղ գլխաւոր թիրախներից մէկն են, որովհետեւ մշտապէս եղել են էդ պայքարի մարմնաւորումը, ու ամենամեծ խնդիրը՝ Ատրպէյճանի համար: Արցախը իրենք հիմա բռնագրաւել են, բայց կայ Արցախի պետութեան հիմքը հանդիսացող Արցախի ժողովուրդը: Ուրեմն ի՞նչ պէտք է անել, որ էդ հիմքն էլ ոչնչացնեն, էնպէս անել, որ էդ ժողովուրդը մայր հայրենիքում չմնայ, դրա համար էլ թիրախաւորուած արշաւ ենք տեսնում արցախահայերի նկատմամբ: Բայց իրենք միակը չեն, բոլոր ով գերհայկական շահեր են հետապնդում, էդ թիրախում են, եւ ո՞վ է սրան շահառուն. գիտէ՞ք տրամաբանական մեթոտ կայ հասկանալու, ասում են եթէ չգիտես ով է իրականացնում որեւէ գործողութիւն, տես ո՛վ է գործողութեան շահառուն: Իսկ էս թշնամանքի քարոզի, էս բաժանման, պառակտման միակ շահառուն Հայաստանի թշնամիներն են, ցաւօք սրտի նրա գործիքը Հայաստանի իշխանութիւններն են, սա է պատկերը:

Եկէք հասկանանք, թէ ինչպէ՞ս կարող ես մարդուն զրկել ապագայից, ինչպէ՞ս կարող ես ազգին զրկել ապագայից, դա կարող ես անել եթէ կտրում ես նրա անցեալը, ջնջում ես նրա անցեալը, որովհետեւ դա միայն պատմութեան դէմ արշաւ չէ, կամ ինքնանպատակ գործողութիւն չէ այդ պատմութիւն ջնջելու. բոլոր ազգերը. ովքեր չունեն անցեալ, չեն կարող ունենալ նաեւ ապագայ, որովհետեւ ապագան կառուցւում է անցեալի դասերի, անցեալի յիշողութեան եւ անցեալում քո ինքնութեամբ: Ինքնութեան հիմքերը գալիս են քո անցեալից, քո պատմութիւնից, քո մշակոյթից, քո կրօնից: Հիմա էդ արշաւը քո ինքնութեան հիմքերի նկատմամբ, պատմութեան ու կրօնի նկատմամբ, կամ ընդհանրապէս ինքնութեան նկատմամբ ինչո՞ւ է տեղի ունենում, որպէսզի դու ապագայ չունենաս:

Այսինքն խնդիրը մեր ժողովրդի ապագան է, ոչ թէ պարզապէս ինքնանպատակ պայքարել անցեալի դէմ, յիշողութիւնից զրկել, ուղղակի որ էդպէս լինի, այլ որ մենք չունենանք ուժեղ հայկական պետութիւն ապագայում: Հիմա փորձում են ջնջել մեր անցեալը, որպէսզի կառավարեն մեր ապագան: Դա է տեղի ունենում, ու սրան մի մասնիկն է ընդհանրապէս նաեւ պատմութեան դէմ արշաւը, որովհետեւ պատմութեան դէմ արշաւ երբ ասում ենք, էսպէս չթուայ էլի որ մերկապարանոց խօսակցութիւն է, Հայաստանի դպրոցական պատմութեան գրքերում աղաւաղւում է պատմութիւնը, հանւում է էդտեղից պայքարի ժամանակաշրջանը, ֆիտայական պայքարը եւայլն, փոխւում է ներկայացման ձեւը մեր պատմութեան, եւ ամենաակնառու դրսեւորումը ի հարկէ ցեղասպանութեան ճանաչումից հրաժարման քաղաքականութիւնն է, եւ ըստ էութեան՝ ուրացման քաղաքականութիւնը, որ հիմա պետական մակարդակով է արդէն երկրորդ տարին լինելով: Այս տարուայ Նիկոլ Փաշինեանի յայտարարութեան ուղերձում ճանաչում բառը դուք կարո՞ղ էք գտնել… Հայաստանի ղեկավարի աթոռը զբաղեցնողը հազիւ ասում է, որ ցեղասպանութիւն է եղել, այսինքն էդտեղ տերմինի օգտագործումն էլ արդէն հիմա Հայաստանում փոքրիկ յաղթանակ է եղել… բայց արդէն մենք չենք խօսում ճանաչման մասին, արդէն չենք խօսում մեղաւորներին պատժելու մասին կամ նրա պատասխանատուութեան մասին, սա նահանջ է, սա Հայոց Ցեղասպանութիւնը մեր օրակարգից ընդհանրապէս դուրս բերելու քայլ է, եւ սա ինչի՞ է տեղի ունենում, էլի ես կրկնում եմ, երբ մենք չենք կարող տրամաբանական բացատրութիւն գտնել, պիտի գտնենք էդ բացատրութիւնը Ատրպէյճանի եւ Թուրքիայի հետ թաքնուած գաղտնի բանակցութիւններում ձեռք բերած պայմանաւորուածութիւններում:

Ինչո՞ւ է էս անում, որովհետեւ պարտաւորուածութիւն է ստանձնել Թուրքիայի եւ Ատրպէյճանի հետ բանակցութիւնների սեղանին՝ չխօսել ցեղասպանութեան մասին, սահմանադրութիւնից հեռացնել հռչակագրի յղումը, որտեղ կայ կէտ, որ Հայաստանի Հանրապետութիւնը սատար է կանգնում ցեղասպանութեան միջազգային ճանաչման գործընթացին: Այսինքն սա թշնամական պահանջների (որոնք միշտ եղել են սեղանին) բաւարարման ապացոյցներն են: Սա պահանջել է Թուրքիան, եւ էդ պահանջը բաւարարուել է: Սահամանադրութեան փոփոխութիւն պահանջել է Ատրպէյճանը, եւ էդ պահանջը էլի յայտարարուել է որ գնում ենք փոփոխութեան: Սա դարձեալ, ինչպէս հայատեացութեան քարոզը, էնպէս էլ մեր պատմութեան դէմ, ինքնութեան դէմ արշաւը թշնամական օրակարգ է, որի սպասարկողները դարձեալ Հայաստանում գործող ուժն է: Սա մենք պիտի հասկանանք, որ էս գործողութիւնները բոլորը միտուած են մեր ինքնութեան ոչնչացման ուղղութեան:

Մանրամասնութիւնները տեսանիւթով

1