Արցախը բացակայում է օրակարգից
Գլխավոր » Լրահոս » Արցախը բացակայում է օրակարգից

Արցախը բացակայում է օրակարգից

Երեկ՝ հոկտեմբերի 24-ին, Արցախի երեք կուսակցություններ (Արդարություն կուսակցություն, Արցախի ժողովրդավարական կուսակցություն, ՀՅԴ Արցախի կառույց) հայտարարություն են տարածել հոկտեմբերի 28-31-ը Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովի վերաբերյալ, որտեղ կոչ է արվում «մեր հայրենակիցներին, Արցախի պետական այրերին մերժել միասնականությունը խաթարող նախաձեռնությունները»:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ գագաթնաժողովի օրակարգում չի ներառվել Արցախի վերաբերյալ որևէ կետ: Մեզ հայտնի է դարձել գագաթնաժողովի օրակարգը, որտեղ եռօրյա ժամանակահատվածում որևէ կերպ անդրադարձ չի կատարվում Արցախին ու Արցախին վերաբերող խնդիրներին:

Անաչառ լինելու համար պետք է նշել, որ միայն երկրորդ օրը մեկ ժամ 15 րոպե մասնակիցները «Պանելային քննարկում» օրակարգային կետի ներքո առիթ կունենան «ազատ ձևաչափով հանդիպելու ՀՀ արտաքին գործերի նախարարության, Անվտանգության խորհրդի և Արցախի Հանրապետության ներկայացուցիչների հետ»:

1