«Արցախը ապրում Է» դրամաշնորհային մրցույթ

«Լորիկ» մարդասիրական հիմնադրամը հայտարարում է «Արցախը ապրում Է» խորագրով դրամաշնորհային մրցույթ, որի նպատակն է Արցախի մշակույթի, բարբառի, բանահյուսության, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված նախագծերին աջակցելը։
Մրցույթին կարող է մասնակցել՝
Ցանկացած անձ, անհատ ստեղծագործող, արվեստագետ, մշակութային գործիչ, բանահավաքներ, հասարակական կազմակերպություններ, մեդիա ներկայացուցիչներ:
Ներկայացվող նախագծերը պետք է ունենան շարունակականության ծրագիր՝ նպատակ ունենալով պահպանել արցախյան համայնքը, մշակույթը, հավաքագրել Արցախի մասին տեղեկատվություն, որն այժմ կորստի առաջ է կանգնած, հանրահռչակել տարածաշրջանին հատուկ մշակույթն ու ավանդույթները։
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացնելու համար պետք է գրել նամակ Lorikhf21@gmail.com հասցեին, որը պարունակի՝
-Դիմողի անուն-ազգանունը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն:
-Հակիրճ ինքնակենսագրություն
-Նախագծի հստակ և մանրամասն ծրագիրը
-Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարի չափը
-Եթե արդեն իսկ կան աշխատանքներ՝ օրինակներ այդ աշխատանքներից կամ սպասվելիք նախագծերը և դրանց իրականացման ժամկետները։
Դիմումի ժամկետը լրանում է ս.թ. դեկտեմպեր 31-ին: