Արցախցները կկարողանան ձեռք բերել նոր հմտություններ ու կապեր, որոնք թույլ կտան կողմնորոշվելու աշխատաշուկայում եւ նոր գործ հիմնել
LOFT կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման համահայկական հասարակական կազմակերպությունը նախաձեռնել է «Աջակցություն Արցախից բռնի տեղահանված բնակչության սոցիալականացմանը» ծրագիրը, որի շրջանակներում այսօր Երևան, Վանաձոր և Գյումրի քաղաքներում կազմակերպվել է բռնատեղահանված արցախցիների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք։
Միջոցառման նպատակը արցախցիների իրազեկվածության բարձրացումն է, ոչ ֆորմալ կրթության միջոցով զբաղվածության ապահովումը։ Նախաձեռնությամբ արցախցիներին հնարավորություն է տրվում ծանոթանալ նոր ընկերությունների, կազմակերպությունների և գործատուների առաջարկած հնարավորություններին, ինչպես նաև կարողություն՝ ձեռք բերելու նոր հմտություններ ու նոր կապեր, որոնք թույլ կտան կողմնորոշվելու աշխատաշուկայում, կամ սեփական գործը հիմնելու հարցում։
Կ․Բախշիյան