Արցախցիներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը 6 ամսով երկարաձգելու են. Փաստինֆո
Արցախից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով և բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրերը երկարաձգվելու են։
Այս մասին «Փաստինֆո»-ի փոխանցմամբ` տեղեկացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։
«Երկու ծրագրերն էլ երկարաձգելու նախագծերը ներկայացվել են կառավարությանը։ Առնվազն 6 ամիս երկարաձգվելու են»,- ասաց Կոստանյանը։
