Արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ քննարկում է կազմակերպվել
Գլխավոր » Լրահոս » Արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ քննարկում է կազմակերպվել

Արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ քննարկում է կազմակերպվել

«Եվրոպացիները՝ հանուն Արցախի» հարթակը գումարել է առցանց հանդիպում Անգլիայի, Գերմանիայի, Կիպրոսի, Նիդերլանդների, Չեխիայի, Բելգիայի, Շվեցարիայի, Շվեդիայի, Դանիայի, Բուլղարիայի և Ֆրանսիայի հայ համայնքների ներկայացուցչական մարմինների պատասխանատուների և ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի անձնակազմի մասնակցությամբ։ Հարգելի պատճառով հանդիպմանը չեն մասնակցել Հունաստանի, Ռումինիայի և Պորտուգալիայի ներկայացուցիչները։

Քննարկմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության ԱԺ կողմից ստեղծված Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի համակարգող, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը և հանձնախմբի անդամ Արմինե Ալեքսանյանը։

Հանդիպման ժամանակ կարևորվել է վերադարձի իրավունքի իրացման համար էական նշանակություն ունեցող Արցախի պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը։ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նշել է, որ նման հանդիպումները շատ կարևոր ու արդյունավետ են։ Նա հույս է հայտնել, որ շուտով մի քանի երկրներ ևս կմիանան այդ հանդիպումներին։

1