Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանդիպել է ԱՀ կուսակցությունների ղեկավարների հետ
Գլխավոր » Լրահոս » Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանդիպել է ԱՀ կուսակցությունների ղեկավարների հետ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանդիպել է ԱՀ կուսակցությունների ղեկավարների հետ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչները հայտարարված լայն հանրային համախմբման շրջանակներում, Երեւանի Ազատության հրապարակում տեղակայված վրանում հանդիպումներ են ունեցել ԱՀ Ազգային ժողովում ներկայացված՝ «Արցախի ժողովրդավարական», «Արդարություն» եւ «ՀՅ Դաշնակցություն» կուսակցությունների ղեկավարների հետ՝ լսելու նրանց դիտարկումները հետագա անելիքների շուրջ։

Խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը նշել է, որ շարժման խնդիրը Արցախի ու արցախցիների խնդիրը չէ, այլ համայն հայության հարցն է եւ այդ նպատակով լայն քննարկումներ են սկսել Արցախի եւ Հայաստանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, որից հետո հետագա անելիքների մասին կհայտարարվի։

ՀՅ Դաշնակցության Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը ողջունելի է համարել համախմբումը եւ շեշտել, որ ՀՅԴաշնակցությունը միշտ եղել է Արցախի ժողովրդի կողքին եւ աշխարհասփյուռ ՀՅԴ կառույցը լծված է Արցախի դատի պաշտպանությանը։

-Ողջունելի է, որ շարժումը կարողացել է լայն համախմբում ստեղծել, քաղաքական եւ հասարակական ուժերին միավորելով, դա ինքնին մեծ ուժ է ներկայացնում,- նշել է նա։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են արցախցիների իրավունքներին վերաբերող մի շարք օրակարգային հարցեր և դրանց լուծմանն ուղղված համատեղ անելիքների շրջանակը:

Մասնակիցները կարևորել են միասնականությունն ու համախմբումը՝ հետագա գործողությունների պլանավորման ու կազմակերպման հարցում։

Հ.ՊՈՂՈՍՅԱՆ

1