Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ ներկայացուցիչներ հանդիպել են Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Էրիխ Ֆոնտոբելի հետ
Գլխավոր » Լրահոս » Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ ներկայացուցիչներ հանդիպել են Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Էրիխ Ֆոնտոբելի հետ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ ներկայացուցիչներ հանդիպել են Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Էրիխ Ֆոնտոբելի հետ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի որոշ ներկայացուցիչներ մայիսի 15-ին հանդիպում են ունեցել Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ Էրիխ Ֆոնտոբելի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են այնպիսի հարցեր, ինչպիսիք են արցախցիների վերադարձի իրավունքը, նրանց սոցիալական վիճակը և այն խնդիրները, որոնց բախվում են արցախցիները ամեն օր։

Նշենք, որ Շվեյցարիայի դաշնային ժողովի վերին պալատն ընդունել է ԼՂ հայերի վերաբերյալ բանաձևի նախագիծ։ Փաստաթուղթը Շվեյցարիայի իշխանություններին կոչ է անում ստեղծել հարթակ՝ ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև երկխոսության համար: Նախաձեռնության նպատակն է ապահովել բռնի տեղահանված հայ բնակչության անվտանգ, հավաքական և արժանապատիվ վերադարձը իրենց պատմական հայրենիք։

ՄԻԱՍԻՆ՝ ՀԱՆՈՒՆ ՄԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ»:

1