Եւս 158 բնակավայր ներգրավվելու է 4 մլն-ոց գոտու մեջ. խորհրդի անդամների ասուլիսը

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից հրավիրված ասուլիսում խրոհրդի անդամները, ներկայացնելով ՀՀ կառավարության հետ բանակցությունների արդյունքները, տեղեկացրել են, որ արցախցիների բնակապահովման ծրագրով ևս 158 բնակավայր ներգրավվելու է 4 մլն—ոց գոտու մեջ։
Նրանց խոսքով՝ այս երկու ամիսների ընթացքում ստեղծվել են աշխատանքային խմբեր և արձանագրվել որոշակի հաջողություններ։ Բնակարանային ծրագրի վերաբերյալ կա որոշակի բարեփոխված տարբերակ․ ևս 158 բնակավայր ներգրավված է լինելու 4 մլն-ոց գոտու մեջ։ Դրանք լինելու են Կոտայքի, Արագածոտնի, Արարատի մարզերում։
Նժդեհ Իսկանդարյանն իր խոսքում ասել է, որ կառուցապատում իրականացնելու ցանկություն հայտնող ընտանիքներն էլ այդ սերտիֆիկատներով կարող են կառուցապատում սկսել։ Այս պահին այդ հարցը քննարկման փուլում է։ Միաժամանակ, հիպոթեքի հետ կապված հարցերն են կարգավորվում, նախկինում արցախցիներին հնարավորություն էր տրվում սերտիֆիկատով վճարումները կատարել 10 տարվա ժամկետով, իսկ այժմ այդ թույլտվությունը լինելու է 20 տարի ժամկետով։
Խորհուրդը ՀՀ քաղաքացիություն ստանալու հետ կապված հարցում չի կարողացել համաձայնություն ձեռք բերել կառավարության հետ։ Արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդիրը դեռ չի լուծվել, քանի որ դա կարմիր գիծ է ՀՀ կառավարության համար։ Ըստ խորհրդի՝ բնակարանի հավաստագիրն իրացնելու համար 4-5 ամիս ժամանակ է պահաջնվելու․ սա լրջագույն խնդիր է։ Խորհուրդն այդ մասին իր մտահագությունները հայտնել է ՀՀ կառավարությանը։
Ինչ վերաբերում է լրագրողների հարցին, թե ակցիաները շաորւնակելո՞ւ են, թե ոչ, Նժդեհ Իսկանդրայանը պատասխանել է որ, բնականաբար, ակցիաները շարունակվելու են։ Նա ավելացրել է նաև, որ Խորհուրդը հանդես է եկել ոչ միայն արցախցիների սոցիալական խնդիրներով։ Առաջ է քաշվել նաև 12 կետ․ արցախցիների հավաքական վերադարձ, գերիների հարց, պետական ինստիտուտների դերակատարություն և այլ կարևոր հարցեր․․․
Խորհրդի անդամները նշել են, որ այն հաջողությունները, որոնց ապասում էին մեր հայրենակիցները, ամբողջությամբ չի կատարվել։
Լրագրողի այն հարցին, թե ճիշտ է արդյոք, որ Նժդեհ Իսկանդարյանը ստացել է Արցախի պետնախարարի պաշտոնը զբաղեցնելու աառաջարկ, նա հաստատել է շրջանառվող լուրը և ասաց, որ իր կարողությունների շրջանակներում պատրաստ է կանգնել պետականության կողքին։
Խորհրդրի անդամ Սայիդա Պողոսյանը հավելել է, որ բոլորս պետք է փորձենք ինչ որ ձևով պահպանել Արցախի պետական բոլոր ինստիտուտները։
Վերջում նշվել է, որ առաջիկա անելիքների ու ծրագրերի շուրջ Խորհուրդը հայտարարությամբ հանդես կգա հունիսի 23-ին։