Արցախցիները պետք է միավորվեն եւ իրենք իրենց ձայնն ու պահանջը ներկայացնեն աշխարհին. Լուիս Օկամպո
Գլխավոր » Լրահոս » Արցախցիները պետք է միավորվեն եւ իրենք իրենց ձայնն ու պահանջը ներկայացնեն աշխարհին. Լուիս Օկամպո

Արցախցիները պետք է միավորվեն եւ իրենք իրենց ձայնն ու պահանջը ներկայացնեն աշխարհին. Լուիս Օկամպո

Հանդիպում Լուիս Մորենո Օկամպոի հետ Արցախ միության եւ միության նախագահ Արտակ Բեգլարյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին կայացավ Միջազգային Քրեական Դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հանդիպումը Արցախի հասարակության մի շարք ակտիվ ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն հարցեր։

Ներկաներին ավելի շատ հուզում էին Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված ցեղասպան գործողությունների եւ ադրբեջանական իշխանություններին համարժեք պատասխանատվության ենթարկելու, արցախցիների վերադարձի իավունքի իրացման, Ադրբեջանում պահվող ռազմաքաղաքական պատանդների ազատման եւ մի շարք այլ հարցեր։
ՄՔԴ առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն դիմելով ներկաներին ասաց, որ ինքը ընդհանուր տեղեկացված է կատարվածի մասին, սակայն կուզենար ներկաներից լսել ու նաեւ նրա նպատակն է, հասկանալ արցախահայության պատկերացումները իր մարտահրավերների դիմագրավման վերաբերյալ։

Որոշ խորհուրդներ տվեց հնչած հարցերի շուրջ եւ նշեց, որ քանի դեռ, որեւէ պետություն կամ կառավարություն չի պայքարում արցախահայության իրավունքների համար, արցախցիները պետք է միավորվեն եւ իրենք իրենց ձայնն ու պահանջը ներկայացնեն աշխարհին, ներգրավելով նաեւ սփյուռքահայությանը, որը մեծ ներուժ ունի։

Օկամպոն անդրադարձել է նաեւ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնֆերանսին՝ UNFCCC COP 29 եւ նշել, որ ամեն ջանք պետք է գործադրել, որ միջոցառման մասնակիցները տեղեկացվեն Արցախում Ալիեւի վարչակարգի իրականացրած ցեղասպան գործողությունների մասին։
Ալիեւն ամեն ջանք գործադրում է, որպեսզի միջոցառմանը Արցախի թեման չշոշափվի։ Նա ներկայացրեց նաեւ մինչ այժմ իրականացված գործողությունները այդ ուղղությամբ։
Աշխատանքները շատ են, հնարավորությունները քիչ, բայց պետք է պայքարել ու հավատալ, որ արցախահայությունը մենակ չէ, եւ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել բարեկամների ու շահագրգռված կողմերի թիվն ավելացնելու համար։

Ապառաժ

1