Արցախցիները մերժել են աջակցել Նիկոլին
Գլխավոր » Հատուկ նախագծեր » Առանց նիկոլ Հայաստան » Արցախցիները մերժել են աջակցել Նիկոլին

Արցախցիները մերժել են աջակցել Նիկոլին

iravunk.com-ը տեղեկացնում է, որ ըստ իրենց հասած տեղեկությունների՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը իր անհատական նախաձեռնությամբ` Նիկոլ Փաշինյանին խոստացել է ստեղծված իրավիճակում արցախցիներին Հայաստան տեղափոխելով աջակցություն ցուցաբերել:

Մասնավորապես` «Ազատ Հայրենիք», «Քաղաքացիական միացյալ դաշինք» եւ «Միացյալ Հայրենիք» կուսակցությունները պատրաստակամություն են հայտնել ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի 830 Արցախի քաղաքացիներ տեղափոխել Հայաստան: 

Սակայն, վերոնշյալ նախաձեռնությունը տապալվել է: Ըստ նույն աղբյուրների, վերոնշյալ կուսակցական գրասենյակներից զանգերին կուսակից ընկերները պատասխանել են հայհոյանքներով եւ մերժել միանալ Ա. Հարությունյանի  նախաձեռնությանը: Ավելին` մինչեւ իսկ հրաժարվել են խոստացված 20 հազար դրամներից: Ըստ էության, մինչեւ այս պահը չի հաջողվել արցախցուն բանակի դեմ դուրս հանել:

Հրանտ Սարաֆյան

1