Արցախցիները համոզված են, որ տվյալների արտահոսքը հենց պատասխանատու մարմիններից է եղել
Գլխավոր » Լրահոս » Արցախցիները համոզված են, որ տվյալների արտահոսքը հենց պատասխանատու մարմիններից է եղել

Արցախցիները համոզված են, որ տվյալների արտահոսքը հենց պատասխանատու մարմիններից է եղել

Երկու օր է Արցախի մի շարք հայրենակիցներ իրենց էլեկտրոնային հասցեներին ստանում են հաղորդագրություններ՝ «ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների համար նախատեսված աջակցության վճարման ժամկետների վերաբերյալ»։

Մեկ օր հետո ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշել է, որ նշված հաղորդագրությունը ԿԵՂԾ է․ այն չի ուղարկվում ԱՍՀ նախարարության կամ ենթակա մարմինների կողմից։

Նրանք հորդորել են սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում զերծ մնալ անձնական տվյալները (այդ թվում՝ անուն-ազգանուն, ՀԾՀ, անձնագրի սերիա, հեռախոսահամար, բանկային քարտի տվյալ) որևէ այլ՝ ոչ պաշտոնական հարթակներում լրացնելուց կամ որևէ մեկին փոխանցելուց։

Զգուշացնելով, որ անձնական տվյալները կարող է հայտնվել որևէ խարդախության կամ կիբեռհանցագործության թիրախում, և այդ իրավիճակներում ԱՍՀ նախարարությունը պատասխանատվություն չի կրելու լրացված տվյալների հետագա օգտագործման համար։

Հորդորելով աջակցության վճարումների մասին տեղեկատվություն ստանալու համար օգտվել բացառապես պաշտոնական հարթակներից՝ մուտք գործելով նշված հղմամբ՝ https://rent.socservice.am/verify/։

Սոցիալական կայքերում արցախցիների շրջանում բուռն արձագանք է գտել խնդիրը, նրանք համոզված են, որ տվյալների արտահոսքը հենց ՀՀ Սոցապ նախարարությունից է եղել՝ մանրամասն ու ամբողջական։ Սա վկայում է, որ արցախցիների համար նախատեսված ծրագրերի առցանց հարթակները հարձակումների թիրախում են եւ նրանց անձնական տվյալները պաշտպանված չեն։ Իսկ թե ով է զբաղվելու խնդրով եւ ինչ հետեւանք կունենա այն՝ հայտնի չէ։

1