«Արցախցին կարդում է» գրքարշավ-մրցույթ՝ «Մոնթե-Ավո» բարեգործական ընկերության խորհրդի նախաձեռնությամբ
Գլխավոր » Լրահոս » «Արցախցին կարդում է» գրքարշավ-մրցույթ՝ «Մոնթե-Ավո» բարեգործական ընկերության խորհրդի նախաձեռնությամբ

«Արցախցին կարդում է» գրքարշավ-մրցույթ՝ «Մոնթե-Ավո» բարեգործական ընկերության խորհրդի նախաձեռնությամբ

«Մոնթե-Ավո» բարեգործական ընկերության խորհրդի կողմից շարունակվում են իրականացվել բարեգործական ծրագրերը, որոնք ուղղված են Արցախցի դպրոցականների կրթական, հոգևոր և մշակութային զարգացմանը։ Բարեգործական ընկերությունը 2006 թվականից է իր վրա վերցրել այդ առաքելությունը և հենասյուն հանդիսացել Արցախի մի շարք դպրոցների և դպրոցականների համար՝ տարիներ շարունակ իրականացնելով բազում բարեգործական ծրագրեր։

ԲԸ-ն ուշադրությունը սևեռել է նաև աշակերտների կրթական մակարդակը բարձրացնելու վրա՝ խրախուսելով և հատուկ մրցանակներով պարգևատրելով ուսման մեջ բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին և այդ աշակերտների հաջողության մեջ իրենց ներդրումն ունեցած ուսուցիչներին։

2023-ի Արցախի տեղահանությունից հետո, երբ արցախցիները հայտնվել են ծանր ու դժվարին վիճակում, «Մոնթե-Ավո» ԲԸ-ն շարունակել ու շարունակում է ուշադրության ու հոգատարության ներքո պահել արցախցի դպրոցականներին։

Հայրենիքից զրկված երեխաների բարոյահոգեբանական վիճակը բարելավելու նպատակով՝ բարեգործական ընկերության կողմից ձեռնարկվել են բազմաթիվ ծրագրեր։

Շարունակվում է իրականացվել նաև «Մոնթե-Ավո» ԲԸ-ի հեղինակային իրավունքով ստեղծված «Արցախցին կարդում է» գրքարշավը, որին արցախցի գրքասեր աշակերտները մասնակցում են կրկնապատկված ոգևորությամբ։

Մրցույթն առավել հետաքրքիր դարձնելու համար ԲԸ-ն սահմանել է մրցանակային ֆոնդ, հատուկ նվերներ, պատմաճանաչողական էքսկուրսիաներ և ճանապարհորդություններ։

1