Արցախցի վոլեյբոլիստները՝ աղջիկների վոլեյբոլի ՀՀ առաջնության բրոնզե մեդալակիր

Հոկտեմբերի 5-ից 9-ը Երևանում կայացել է վոլեյբոլի մինչև 13 տարեկան տղաների և աղջիկների ՀՀ առաջնությունը, որին մասնակցում էր նաև Արցախի վոլեյբոլի աղջիկների թիմը:
Չորս օր թեժ պայքար էր ընթանում առաջնության մասնակից 18 թիմերի միջև:
Աղջիկների միջև մրցապայքարում 3-4 տեղերի համար մրցեցին Երևանի հանդբոլի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցի վոլեյբոլի և «Արցախ» թիմերը, մեր աղջիկները մրցակցի հանդեպ 2:0 հաշվով առավելության հասնելով՝ նվաճեցին առաջնության բրոնզե մեդալը (Հավաքականի մարզիչներ՝ Գայանե Մելքումյան,Մելորա Մնացականյան, Անուշ Գրիգորյան):
Մրցանակակիր թիմերը Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից պարգևատրվել են մեդալներով, գավաթներով, իսկ լավագույնը ճանաչված մարզիկներին հանձնվել են հուշանվերներ:
Պարգևատրվել են նաև մրցանակային տեղեր գրաված թիմերի մարզիչները:
edu.nk.am