Արցախցի սամբիստ Արման Ավանեսյանը առաջադրվել է IWGA-ի 2025 թվականի լավագույն մարզիկ անվանակարգում
Արցախցի սամբիստ Արման Ավանեսյանն առաջադրվել է IWGA-ի 2025 թվականի լավագույն մարզիկ անվանակարգում։ Այս մասին հայտնում է Արցախի մշակույթի նախարարությունը։
«Հպարտությամբ հայտարարում ենք, որ սամբոյի հայ չեմպիոն Արման Ավանեսյանը առաջադրվել է IWGA-ի հեղինակավոր «Տարվա մարզիկ» մրցանակի։
Արմանի 2025 թվականը եղել է անզուգական. Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ մարտական սամբոյում և տպավորիչ հաղթանակ Չինաստանի Չենդու քաղաքում կայացած 2025 թվականի Աշխարհի խաղերում:
Հիմա Արմանին անհրաժեշտ է ՁԵՐ աջակցությունը:
Քվեարկությունը սկսվում է հունվարի 12-ին IWGA կայքում»,- նշված է Սամոյի միջազգային ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջում:
