Արցախցի պապիկի պատմությունը ցնցել է համացանցը, այն վառ արտացոլանքն է արցախցիների ներկա վիճակի
Գլխավոր » Լրահոս » Արցախցի պապիկի պատմությունը ցնցել է համացանցը, այն վառ արտացոլանքն է արցախցիների ներկա վիճակի

Արցախցի պապիկի պատմությունը ցնցել է համացանցը, այն վառ արտացոլանքն է արցախցիների ներկա վիճակի

Արցախցիների հանրահավաքին ընդառաջ տարբեր ուժեր փորձում են այլ երանգներ հաղորդել։ Սակայն, երեկվա Գյումրու ընտրությունների ֆոնին, տառապյալ արցախցի պապիկի պատմությունը վառ արտացոլանքն է նրանց ներկա վիճակի։ Ոմանց համար ընտրություններին ձայներ ապահովելն է կարեւոր, տեղահանված արցախցիների համար՝ իրենց մռայլ ու անորոշ ապագան, նույնիսկ մինչեւ ընտրությունների օրը գոյատեւելը։

Բռնի տեղահանությունից ի վեր՝ Արցախի ժողովրդի իրավունքները շարունակվում են անտեսվել ու բազմաթիվ հարցեր մնում են չլուծված ու անպատասխան։

Մարտի 29-ի հանրահավաքը, որքան էլ փորձեն շահարկել, վաղուց կուտակվածի պոռթկումն է։ Գյումրիում հաստատված տեղահանված արցախցի այս պապիկի պատմությունը ցնցել է համացանցը, այն բոլոր արցախցիների ցավն ու ամենօրյա տառապանքն է։ Ճակատագրի բերումով երեք անգամ տեղահանություն տեսած արցախցին, այդ տարիքում, երբ պետք է հանգիստ վայելեր իր տարիների վաստակը՝ այժմ փողոցներն ընկած փորձում է տան վարձի հոգս անել, իր ընտանիքին օգնել։

Սա եւս մեկ հաստատում է, որ արցախցիների աջակցության պետական ծրագրերը  ձախողված են եւ չեն ապահովում տեղահանված մեր հայրենակիցների կարիքները։ Ամենօրյա թանկացումներն ու սոցիալական ծանր վիճակը հուսահատության են հասցնում նրանց։ Համացանցում ամեն օր Արցախի մեր հայրենակիցներն իրենց խնդիրներով են կիսվում, խոսում ՀՀ կառավարության ծրագրերի անմատչելիության մասին, սակայն նրանց ձայնը լսելի չի դառնում։ 

Արցախցիների խախտված իրավունքների վերականգման համար՝ Արցախի ժողովրդի կոչն է՝ մարտի 29-ին՝ ժամը 15:00-ին լինել Երևանի Ազատության հրապարակում:

1