Արցախցի մի խումբ երեխաներ բողոքի ստեղծագործական ակցիա են իրականացնում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է տեսանյութ Արցախի շրջափակման հետևանքով Երևանում մնացած մի խումբ երեխաների ակցիայից:
Ակցիային մասնակցում են նաև Երևաբնակ երեխաներ:
Բողոքի ստեղծագործական ակցիան իրականացրել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի առջև՝ գետնին նկարելով իրենց պատկերացումներն ու հույզերը կապված Արցախի ներկա իրավիճակի հետ:
Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան էջում նշել է, որ Ջիվան Ավետիսյանի հետ պտտվում է ու զրուցում երեխաների հետ:
Տեսանյութը այստեղ: