Արցախցի մարզիկները Հայաստան են վերադարձել մեդալներով
Գլխավոր » Երիտասարդական » Արցախցի մարզիկները Հայաստան են վերադարձել մեդալներով

Արցախցի մարզիկները Հայաստան են վերադարձել մեդալներով

Հունաստանի Հերակլիոն քաղաքում 2025 թվականի ապրիլի 30-ից մայիսի 4-ը անցկացվել է ավանդական ուշուի Եվրոպայի 8-րդ առաջնությունը: Մրցումներին մասնակցում էին մայրցամաքի տասնյակ երկրների մարզիկներ, այդ թվում՝ Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի կողմից ներկայացված Հայաստանի հավաքականը:

Ավանդական Ուշուի ֆեդերացիայի 29 հոգանոց հավաքական թիմի կազմում առաջնությանը մասնակցել են արցախցի 4 մարզիկներ։ Նրանք Հայաստան են վերադարձել ոսկե եւ բրոնզե մեդալներով։

Արցախցի Սեւակ Մուսայելյանը 75 կգ, Արսեն Բաղրյանը 60 կգ եւ Կարոլինա Համբարձումյանը 48 կգ քաշայինների պայքարում զբաղեցրել են առաջին տեղը՝ դառնալով Եվրոպայի չեմպիոններ, նվաճելով ոսկե մեդալներ։

Արցախի ՀՄԸՄ անդամ Տիգրան Թովմասյանը դարձել է Եվրոպայի ուշու-սանդա 8-րդ առաջնության բրոնզե մեդալակիր։

Հայ մարզիկները տպավորիչ արդյունքների են հասել՝ ընդհանուր առմամբ նվաճելով 18 մեդալ: Ոսկե մեդալ են նվաճել 11 մարզիկներ, արծաթե՝ 3, բրոնզե՝ 4: Թիմը գլխավորել է ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանը:

Մրցումների ընթացքում հայկական թիմին այցելել է Կրետե կղզու Հայ Առաքելական եկեղեցու քահանան:

Ապառաժ

1